+374 41 529505

Ձեր թիմի ներուժը վերածեք իրական արդյունքի

Ես Աստղինե Խաչատրյանն եմ՝ քոուչ, կոնֆլիկտաբան, կորպորատիվ թրեյներ և EMBA։ Համադրում եմ հոգեբանական գիտելիքը, բիզնես մտածողությունն ու 10 տարվա կառավարման փորձը՝ ստեղծելով կազմակերպությունների զարգացման գործնական ծրագրեր։ Օգնում եմ ստեղծել արդյունավետ, համագործակցող և ներգրավված թիմեր և ուժեղ առաջնորդներ։

Անվճար խորհրդատվություն

Գործընկերներ

Ծանո՞թ են արդյոք այս իրավիճակները Ձեր կազմակերպությանը

• Թաքնված լարվածություններ և չլուծված կոնֆլիկտներ, որոնք խանգարում են թիմային աշխատանքին։
• Ղեկավարության մարտահրավերներ, ղեկավարների ծանրաբեռնվածություն և առաջնորդական հմտությունների զարգացման անհրաժեշտություն։
• Սթրես, հոգնածություն և մասնագիտական այրման ռիսկ։
• Հաղորդակցման խնդիրներ, որոնք հանգեցնում են թյուրըմբռնումների, սխալների և ժամանակի կորուստի։
• Զարգացման ծրագրերի անհրաժեշտություն, որոնք ապահովում են ոչ միայն գիտելիք, այլ նաև իրական վարքային փոփոխություն։

Գիտություն, փորձ և անհատական Մոտեցում

Ես Աստղինե Խաչատրյանն եմ՝ EMBA մագիստրոս, քոուչ, կոնֆլիկտաբան և «Effectiva» հոգեբանական կենտրոնի հիմնադիրը։ Ունեմ բիզնեսում կոմերցիոն բաժնի ղեկավարության 10 տարվա և հոգեբանական կենտրոնի կառավարման 5 տարվա փորձ։

Իմ հեղինակային ծրագրերը հիմնված են 4 հիմնական սկզբունքի վրա՝

Բիզնեսի և հոգեբանության համադրություն
Համադրում եմ Executive MBA-ի բիզնես մտածողությունը և կոգնիտիվ-վարքային հոգեբանության գործիքները՝ ապահովելով մտածողության և վարքագծի իրական փոփոխություն։

Քոուչինգային մոտեցում
Կիրառում եմ գործիքներ, որոնք օգնում են ղեկավարներին զարգացնել ինքնագիտակցությունը, ներքին կայունությունը և արդյունավետ առաջնորդական վարքագիծը։

Իրական բիզնես փորձ
Ղեկավարման և ուսուցման իմ 10-ամյա փորձի շնորհիվ ներսից հասկանում եմ թիմային ճգնաժամերի, կոնֆլիկտների և մասնագիտական այրման իրական պատճառները։

Մեծահասակների ուսուցման սկզբունքներ
Բոլոր ծրագրերը կառուցված են գործնական ուսուցման վրա, որպեսզի գիտելիքը վերածվի կիրառելի հմտության և իրական բիզնես արդյունքի։

 

Ո՞ՐՆ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Carnegie Institute of Technology-ի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու աշխատանքային հաջողության մոտ 85%-ը պայմանավորված է միջանձնային, հաղորդակցական և վարքային հմտություններով (Soft Skills), և միայն մոտ 15%-ը՝ տեխնիկական գիտելիքներով։

Ինչպե՞ս ենք մենք ապահովում այդ 85% արդյունքը.
Տեսական գիտելիքը վերածում ենք իրական, կայուն վարքային փոփոխության։

Մեր 3 հիմնական գործիքները՝

Կորպորատիվ թրեյնինգներ
Թիմերի կրթում և անհրաժեշտ փափուկ հմտությունների զարգացում՝ գործնական կիրառման միջոցով։

Պրոֆեսիոնալ քոուչինգ
Ղեկավարների և թիմերի մտածողության տրանսֆորմացիա, ինչպես նաև ներքին սահմանափակումների և արգելքների հաղթահարում։

Հիբրիդային լուծումներ
Ամբողջական, համալիր ծրագիր՝ սկսած դիագնոստիկայից մինչև ընկերության հաղորդակցային մշակույթի խորքային և կայուն բարելավում։

Իմ առաջարկած ծրագրերը

Յուրաքանչյուր ծրագիր հարմարեցվում է կազմակերպության նպատակներին, աշխատակիցների կարիքներին և ցանկալի բիզնես արդյունքներին։

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ծրագրեր, որոնք զարգացնում են ղեկավարների առաջնորդական, կառավարչական և հաղորդակցման հմտությունները։

  • Արդյունավետ առաջնորդություն
  • Ղեկավարը որպես քոուչ
  • Պատվիրակում և պատասխանատվության կառավարում
  • Հետադարձ կապի մշակույթ
  • Դժվար զրույցների վարում
  • Թիմի մոտիվացում և ներգրավվածություն
  • Կոնֆլիկտների կառավարում ղեկավարների համար
  • Փոփոխությունների առաջնորդում
  • Ղեկավարի էմոցիոնալ ինտելեկտը
ԹԻՄԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Ծրագրեր, որոնք բարելավում են թիմային համագործակցությունը, հաղորդակցությունը և աշխատանքային մթնոլորտը։

  • Արդյունավետ հաղորդակցություն
  • Կոնֆլիկտների կառուցողական կառավարում
  • Թիմային համագործակցության զարգացում
  • Վստահության ձևավորում թիմում
  • Հոգեբանական անվտանգություն
  • Փոփոխությունների նկատմամբ դիմադրության կառավարում
  • Միջբաժնային համագործակցություն
  • Էմոցիոնալ ինտելեկտ թիմում
ՎԱՃԱՌՔՆԵՐ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Ծրագրեր վաճառքի, սպասարկման և հաճախորդների հետ արդյունավետ հարաբերությունների զարգացման համար։

  • Արդյունավետ վաճառքի հմտություններ
  • Բանակցությունների վարում
  • Առարկությունների կառավարում
  • Դժվար հաճախորդների հետ աշխատանք
  • Սպասարկման մշակույթ
  • Վաճառքի հոգեբանություն
  • B2B հաղորդակցություն
  • Հաճախորդակենտրոն մտածողություն
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄՈՏԻՎԱՑԻԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Ծրագրեր,որոնք զարգացնում են աշխատակցի անձնական արդյունավետությունն ու հոգեբանական կայունությունը։

  • Ժամանակի և էներգիայի կառավարում
  • Մոտիվացիա
  • Սթրեսի կառավարում
  • Մասնագիտական այրման կանխարգելում
  • Ինքնակարգավորում
  • Էմոցիոնալ ինտելեկտ
  • Ինքնագիտակցություն
  • Արդյունավետ որոշումների կայացում
  • Անձնական պատասխանատվություն
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ծրագրեր, որոնք աջակցում են կազմակերպություններին փոփոխությունների, զարգացման և նոր մշակույթի ձևավորման ընթացքում։

  • Փոփոխությունների կառավարում
  • Դիմադրության հաղթահարում
  • Կազմակերպական հաղորդակցություն
  • Կորպորատիվ մշակույթի զարգացում
  • Նոր ղեկավարների ադապտացիա
  • Թիմերի վերակազմավորում
  • Համագործակցության մշակույթի ձևավորում
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

  • Կրթական համակարգերի նախագծում

  • Ուսուցողական կարիքների գնահատում
  • Ղեկավարների զարգացման համակարգեր
  • Կոմպետենցիաների զարգացման ծրագրեր
  • Կրթական ճանապարհային քարտեզների մշակում
  • Թրեյնինգների արդյունավետության գնահատում
  • Ներքին թրեյներների պատրաստում
  • Կորպորատիվ ուսուցման խորհրդատվություն

Իրականացման ձևաչափեր

  • Վորքշոփներ
  • Ֆասիլիտացիոն սեսիաներ
  • Ռազմավարական սեսիաներ
  • Թիմային զարգացման ծրագրեր
  • Բիզնես խաղեր և սիմուլյացիաներ
  • Մաստեր-կլասներ
  • Ղեկավարների քոուչինգ
  • Թիմային քոուչինգ
  1. Դիագնոստիկա

    Թիմի խնդիրների, «ցավերի» և սպասումների արագ գնահատում։

  2. Անհատականացում

    Մեթոդների և ծրագրի հարմարեցում կոնկրետ Ձեր թիմին։

  3. Գործնական աշխատարաններ

    Խաղեր, դերախաղեր, իրավիճակային վերլուծություններ։

  4. Շարունակական գնահատում

    Արդյունքների չափում և հետագա քայլերի պլանավորում (Follow-up)։

Ծրագրերի արդյունքում Դուք ստանում եք

Կազմակերպության համար.

✔ Արտադրողականության աճ
✔ Թիմերի արդյունավետության բարձրացում
✔ Կրթության չափելի ազդեցություն
✔ Կազմակերպական մշակույթի զարգացում

Ղեկավարի համար.

✔ Առաջնորդական հմտությունների զարգացում
✔ Թիմի արդյունավետ կառավարում
✔ Կոնֆլիկտների և փոփոխությունների կառավարում
✔ Քոուչինգային մոտեցման կիրառում

 

Տեսանյութեր

Կորպորատիվ թրեյնինգներ ու քոուչինգ

Ինչպե՞ս խուսափել մասնագիտական այրումից

Ինչպե՞ս է քոուչինգը տրանսֆորմացնում կազմակերպությունը

Աշխատանքային կոնֆլիկտներ

Ինչպե՞ս է մոտիվացիան աշխատում

Իմ հաճախորդների խոսքերը

Աստղինե Խաչատրյանին դիմելու որոշումս կյանքիս լավագույն քայլերից էր: Սկզբում դիմեցի իմ ինքնաներկայացման վրա աշխատելու համար, քանի որ տարբեր միջավայրերում ինձ հաճախ հասկացված չէի զգում: Աստղինեն օգնեց հստակ ձևակերպել խնդիրն ու գտնել լուծումներ, ինչի արդյունքում դարձա ավելի բաց և գտա նաև իմ երկրորդ կեսին: Հետագայում, երբ ընտանիք կազմելու բերումով տեղափոխվեցի այլ երկիր, նորից նրա աջակցության կարիքն ունեցա: Նոր միջավայրում ադապտացվելը, լեզու սովորելն ու աշխատանք փնտրելը մեծ ջանքեր էին պահանջում: Թեև ուժեղ ու ինքնուրույն եմ, բայց նման փոփոխություններից արագ հյուծվում ես: Աստղինեն իր պրոֆեսիոնալ ու պրակտիկ մոտեցմամբ, հոգատարությամբ օգնեց ինձ ճիշտ բաշխել ուժերս և պահպանել լավատեսություն: Ինձ համար չափազանց կարևոր էր նաև բարձր կոնֆիդենցիալությունը: Խորհուրդ եմ տալիս բոլորին. պարտադիր չէ սպասել մեծ խնդիրների ինքդ քեզ վրա աշխատելու համար. քոուչինգն օգնում է լինել ավելի նպատակասլաց կյանքի ցանկացած փուլում։
ÈáõëÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý

²ñÛáõݳµ³Ý

Wish up ակադեմիայի ակտիվ աճի փուլում հասկացանք, որ միայն թիմի մեծ էնտուզիազմն ու նվիրվածությունը բավարար չեն․ անհրաժեշտ էր անցում կատարել դեպի ավելի կանոնակարգված բիզնես համակարգ և հստակեցնել աշխատանքային գործընթացները։ Քոուչ, դասընթացավար Աստղինե Խաչատրյանի համալիր մոտեցումը, հոգեբանության և բիզնեսի ոլորտներում ունեցած խորը գիտելիքները մեզ օգնեցին տեսնել ու կառուցել այդ ամբողջական շղթան։ Նա առանձին աշխատանք տարավ իմ՝ որպես ղեկավարի հետ՝ օգնելով ավելի հստակ ձևակերպել սպասելիքներն ու առաջադրանքները նոր սերնդի աշխատակիցների համար։ Իսկ թիմի հետ հանդիպումների շնորհիվ աշխատակիցները զարգացրեցին ինքնաճանաչման, էմպատիայի և արդյունավետ հաղորդակցության կարևոր հմտություններ, ինչը նվազեցրեց աշխատանքային տագնապներն ու բարձրացրեց անձնական պատասխանատվությունը վերջնական արդյունքի համար։ Այսօր մենք ունենք ավելի համախմբված, փոխըմբռնման վրա հենված և ընկերության ֆինանսական հաջողությանը միտված թիմ։ Սա մեր կորպորատիվ մշակույթի և բիզնես գիտակցության որակական թռիչքն էր։
²ñÙ³Ý êáõÉ»ÛÙ³ÝÛ³Ý

Wish up ³Ï³¹»ÙdzÛÇ ïÝûñ»Ý

Հաճախ տրվող հարցեր

Ո՞րն է տարբերությունը թրեյնինգի և քոուչինգի միջև

Թրեյնինգի և քոուչինգի հիմնական տարբերությունը կարելի է ձևակերպել շատ պարզ. թրեյնինգը տալիս է պատրաստի գործիքներ և գիտելիք դրսից, իսկ քոուչինգը օգնում է մարդուն գտնել իր սեփական լուծումները ներսից։

Ներկայացնենք հիմնական տարբերությունները

1. Գործընթացի կենտրոնը և ուղղվածությունը
Թրեյնինգ (Ի՞նչ անել և ինչպե՞ս անել): Կենտրոնում թրեյներն է և իր փորձագիտական ծրագիրը: Թրեյները գալիս է «ուսուցանողի» դերից, տալիս է կոնկրետ հմտություններ, տեխնիկաներ և ալգորիթմներ (օրինակ՝ վաճառքի 5 փուլերը կամ հետադարձ կապի մոդելները):

Քոուչինգ (Ո՞վ եմ ես, ո՞րն է իմ լավագույն լուծումը): Կենտրոնում հաճախորդն է (ղեկավարը կամ աշխատակիցը): Քոուչը չի սովորեցնում և խորհուրդներ չի տալիս. նա ճիշտ հարցադրումների միջոցով օգնում է մարդուն գիտակցել իր ներուժը, տեսնել սեփական կույր գոտիները (blind spots) և ինքնուրույն մշակել քայլերի պլան:

2. Ֆորմատը և մասշտաբը
Թրեյնինգ: Սովորաբար խմբային է (թեև լինում է նաև անհատական), ունի հստակ կառուցվածք, սցենար և ժամանակացույց (օրինակ՝ 2-օրյա ինտենսիվ վորքշոփ):

Քոուչինգ: Գերազանցապես անհատական է (individual coaching) կամ ուղղված է կոնկրետ թիմի սիներգիային (team coaching): Այն ավելի ճկուն է և ընթանում է սեսիաների շարքով՝ երկարաժամկետ տրանսֆորմացիայի համար:

3. Արդյունքը
Թրեյնինգ: Մարդիկ հեռանում են նոր գիտելիքով, հմտություններով (hard/soft skills) և գործիքակազմով, որոնք պատրաստ են կիրառել աշխատանքում:

Քոուչինգ: Մարդիկ հեռանում են նոր գիտակցությամբ (mindset shift), սեփական որոշումների հանդեպ բարձր պատասխանատվությամբ և հստակ ներքին մոտիվացիայով:

 Բիզնես համատեքստում 
Եթե թիմին պետք է սովորեցնել, թե ինչպես աշխատել CRM համակարգով կամ վարել բանակցություններ՝ ընտրում ենք թրեյնինգ:
Եթե ղեկավարը գիտի բոլոր գործիքները, բայց ունի ներքին արգելակներ, դժվարանում է որոշումներ կայացնել կամ ուզում է զարգացնել իր առաջնորդական ոճը՝ ընտրում ենք քոուչինգ:

Լավագույն արդյունքը կորպորատիվ միջավայրում ստացվում է այս երկուսի սիներգիայից, երբ թրեյնինգից հետո իրականացվում է քոուչինգային աջակցություն՝ հմտություններն արմատավորելու համար։

Արդյո՞ք մեր մեթոդները կիրառելի են սպեցիֆիկ կամ նեղ մասնագիտացված ոլորտների ընկերությունների համար

Այո՛, միանշանակ: Ցանկացած համագործակցություն մենք սկսում ենք թիմի և ընկերության ներքին խնդիրների ախտորոշմամբ: Մենք չունենք պատրաստի կաղապարներ. ծրագրի բովանդակությունը, քննարկվող օրինակներն ու իրավիճակային խաղերը հարմարեցվում են հենց Ձեր ոլորտի առանձնահատկություններին, Ձեր թիմի «ցավերին» և բիզնեսի առաջնահերթ նպատակներին:

Որքա՞ն են տևում ծրագրերը

 Տևողությունը անհատական է և կախված է թիմի չափերից ու նախնական ախտորոշման արդյունքներից: Կոնկրետ հմտությունների զարգացմանն ուղղված կարճաժամկետ թրեյնինգները կարող են տևել մի քանի օր, իսկ կազմակերպության մշակույթի արմատական փոփոխություն ապահովող համապարփակ ծրագրերը (Ախտորոշում + Թրեյնինգ + Ղեկավարների Քոուչինգ) սովորաբար տևում են մինչև 6 ամիս՝ կայուն և երկարատև արդյունք ֆիքսելու համար:

Ի՞նչ ձևաչափով են անցկացվում հանդիպումները՝ օնլա՞յն, թե՞ օֆլայն

Թիմային թրեյնինգների, գործնական աշխատարանների և դերախաղերի համար առավել արդյունավետ է օֆլայն (առկա) ձևաչափը՝ Ձեր գրասենյակում կամ մեր կենտրոնում: Սակայն ղեկավարների անհատական քոուչինգը, ինչպես նաև հեռավար աշխատող թիմերի դեպքում որոշ բաղադրիչներ կարող են հաջողությամբ իրականացվել նաև առցանց (օնլայն) տարբերակով:

Ինչպե՞ս է հնարավոր չափել թրեյնինգի կամ քոուչինգի արդյունքը ընկերությունում

Մենք աշխատում ենք հստակ արդյունքների համակարգով: Ծրագրից առաջ և հետո իրականացնում ենք թիմի հոգեբանական իրավիճակի, մասնագիտական այրման և կոնֆլիկտայնության մակարդակի ստուգում: Բիզնեսի մակարդակում արդյունքը չափվում է ներթիմային վեճերի կտրուկ կրճատմամբ, բաժինների միջև ինֆորմացիայի փոխանցման արագացմամբ, աշխատողների էներգիայի բարձրացմամբ և ղեկավարի վրա ընկնող ներքին կոնֆլիկտներ հարթելու ծանրաբեռնվածության թուլացմամբ:

Ո՞ր թիմի չափն է օպտիմալ

5–25 մասնակից՝ կախված թեմայից և ձևաչափից։

Իմ նվերը Ձեզ համար

Ես պատրաստել եմ հատուկ առաջարկ

 

«Թիմային Առողջության Էքսպրես-Ստուգատես» (Checklist)
Պարզեք 5 րոպեում՝ արդյոք Ձեր թիմում կան «թաքնված ականներ» կոնֆլիկտների տեսքով։
Լրացրեք դաշտը և ստացեք նյութն անմիջապես Ձեր էլ. հասցեին:

Խորհրդատվություն


 Ներբեռնել Ստուգատեսը

 

 
×