Ձեր թիմի ներուժը վերածեք իրական արդյունքի
Ես Աստղինե Խաչատրյանն եմ՝ քոուչ, կոնֆլիկտաբան, կորպորատիվ թրեյներ և EMBA։ Համադրում եմ հոգեբանական գիտելիքը, բիզնես մտածողությունն ու 10 տարվա կառավարման փորձը՝ ստեղծելով կազմակերպությունների զարգացման գործնական ծրագրեր։ Օգնում եմ ստեղծել արդյունավետ, համագործակցող և ներգրավված թիմեր և ուժեղ առաջնորդներ։
Անվճար խորհրդատվությունԳործընկերներ







Ծանո՞թ են արդյոք այս իրավիճակները Ձեր կազմակերպությանը
• Թաքնված լարվածություններ և չլուծված կոնֆլիկտներ, որոնք խանգարում են թիմային աշխատանքին։
• Ղեկավարության մարտահրավերներ, ղեկավարների ծանրաբեռնվածություն և առաջնորդական հմտությունների զարգացման անհրաժեշտություն։
• Սթրես, հոգնածություն և մասնագիտական այրման ռիսկ։
• Հաղորդակցման խնդիրներ, որոնք հանգեցնում են թյուրըմբռնումների, սխալների և ժամանակի կորուստի։
• Զարգացման ծրագրերի անհրաժեշտություն, որոնք ապահովում են ոչ միայն գիտելիք, այլ նաև իրական վարքային փոփոխություն։

Գիտություն, փորձ և անհատական Մոտեցում
Ես Աստղինե Խաչատրյանն եմ՝ EMBA մագիստրոս, քոուչ, կոնֆլիկտաբան և «Effectiva» հոգեբանական կենտրոնի հիմնադիրը։ Ունեմ բիզնեսում կոմերցիոն բաժնի ղեկավարության 10 տարվա և հոգեբանական կենտրոնի կառավարման 5 տարվա փորձ։
Իմ հեղինակային ծրագրերը հիմնված են 4 հիմնական սկզբունքի վրա՝
Բիզնեսի և հոգեբանության համադրություն
Համադրում եմ Executive MBA-ի բիզնես մտածողությունը և կոգնիտիվ-վարքային հոգեբանության գործիքները՝ ապահովելով մտածողության և վարքագծի իրական փոփոխություն։
Քոուչինգային մոտեցում
Կիրառում եմ գործիքներ, որոնք օգնում են ղեկավարներին զարգացնել ինքնագիտակցությունը, ներքին կայունությունը և արդյունավետ առաջնորդական վարքագիծը։
Իրական բիզնես փորձ
Ղեկավարման և ուսուցման իմ 10-ամյա փորձի շնորհիվ ներսից հասկանում եմ թիմային ճգնաժամերի, կոնֆլիկտների և մասնագիտական այրման իրական պատճառները։
Մեծահասակների ուսուցման սկզբունքներ
Բոլոր ծրագրերը կառուցված են գործնական ուսուցման վրա, որպեսզի գիտելիքը վերածվի կիրառելի հմտության և իրական բիզնես արդյունքի։
Ո՞ՐՆ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Carnegie Institute of Technology-ի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու աշխատանքային հաջողության մոտ 85%-ը պայմանավորված է միջանձնային, հաղորդակցական և վարքային հմտություններով (Soft Skills), և միայն մոտ 15%-ը՝ տեխնիկական գիտելիքներով։
Ինչպե՞ս ենք մենք ապահովում այդ 85% արդյունքը.
Տեսական գիտելիքը վերածում ենք իրական, կայուն վարքային փոփոխության։
Մեր 3 հիմնական գործիքները՝
Կորպորատիվ թրեյնինգներ
Թիմերի կրթում և անհրաժեշտ փափուկ հմտությունների զարգացում՝ գործնական կիրառման միջոցով։
Պրոֆեսիոնալ քոուչինգ
Ղեկավարների և թիմերի մտածողության տրանսֆորմացիա, ինչպես նաև ներքին սահմանափակումների և արգելքների հաղթահարում։
Հիբրիդային լուծումներ
Ամբողջական, համալիր ծրագիր՝ սկսած դիագնոստիկայից մինչև ընկերության հաղորդակցային մշակույթի խորքային և կայուն բարելավում։

Իմ առաջարկած ծրագրերը

Յուրաքանչյուր ծրագիր հարմարեցվում է կազմակերպության նպատակներին, աշխատակիցների կարիքներին և ցանկալի բիզնես արդյունքներին։
Ծրագրեր, որոնք զարգացնում են ղեկավարների առաջնորդական, կառավարչական և հաղորդակցման հմտությունները։
- Արդյունավետ առաջնորդություն
- Ղեկավարը որպես քոուչ
- Պատվիրակում և պատասխանատվության կառավարում
- Հետադարձ կապի մշակույթ
- Դժվար զրույցների վարում
- Թիմի մոտիվացում և ներգրավվածություն
- Կոնֆլիկտների կառավարում ղեկավարների համար
- Փոփոխությունների առաջնորդում
- Ղեկավարի էմոցիոնալ ինտելեկտը
Ծրագրեր, որոնք բարելավում են թիմային համագործակցությունը, հաղորդակցությունը և աշխատանքային մթնոլորտը։
- Արդյունավետ հաղորդակցություն
- Կոնֆլիկտների կառուցողական կառավարում
- Թիմային համագործակցության զարգացում
- Վստահության ձևավորում թիմում
- Հոգեբանական անվտանգություն
- Փոփոխությունների նկատմամբ դիմադրության կառավարում
- Միջբաժնային համագործակցություն
- Էմոցիոնալ ինտելեկտ թիմում
Ծրագրեր վաճառքի, սպասարկման և հաճախորդների հետ արդյունավետ հարաբերությունների զարգացման համար։
- Արդյունավետ վաճառքի հմտություններ
- Բանակցությունների վարում
- Առարկությունների կառավարում
- Դժվար հաճախորդների հետ աշխատանք
- Սպասարկման մշակույթ
- Վաճառքի հոգեբանություն
- B2B հաղորդակցություն
- Հաճախորդակենտրոն մտածողություն
Ծրագրեր,որոնք զարգացնում են աշխատակցի անձնական արդյունավետությունն ու հոգեբանական կայունությունը։
- Ժամանակի և էներգիայի կառավարում
- Մոտիվացիա
- Սթրեսի կառավարում
- Մասնագիտական այրման կանխարգելում
- Ինքնակարգավորում
- Էմոցիոնալ ինտելեկտ
- Ինքնագիտակցություն
- Արդյունավետ որոշումների կայացում
- Անձնական պատասխանատվություն
Ծրագրեր, որոնք աջակցում են կազմակերպություններին փոփոխությունների, զարգացման և նոր մշակույթի ձևավորման ընթացքում։
- Փոփոխությունների կառավարում
- Դիմադրության հաղթահարում
- Կազմակերպական հաղորդակցություն
- Կորպորատիվ մշակույթի զարգացում
- Նոր ղեկավարների ադապտացիա
- Թիմերի վերակազմավորում
- Համագործակցության մշակույթի ձևավորում
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
-
Կրթական համակարգերի նախագծում
- Ուսուցողական կարիքների գնահատում
- Ղեկավարների զարգացման համակարգեր
- Կոմպետենցիաների զարգացման ծրագրեր
- Կրթական ճանապարհային քարտեզների մշակում
- Թրեյնինգների արդյունավետության գնահատում
- Ներքին թրեյներների պատրաստում
- Կորպորատիվ ուսուցման խորհրդատվություն
Իրականացման ձևաչափեր
- Վորքշոփներ
- Ֆասիլիտացիոն սեսիաներ
- Ռազմավարական սեսիաներ
- Թիմային զարգացման ծրագրեր
- Բիզնես խաղեր և սիմուլյացիաներ
- Մաստեր-կլասներ
- Ղեկավարների քոուչինգ
- Թիմային քոուչինգ
-
Դիագնոստիկա
Թիմի խնդիրների, «ցավերի» և սպասումների արագ գնահատում։
-
Անհատականացում
Մեթոդների և ծրագրի հարմարեցում կոնկրետ Ձեր թիմին։
-
Գործնական աշխատարաններ
Խաղեր, դերախաղեր, իրավիճակային վերլուծություններ։
-
Շարունակական գնահատում
Արդյունքների չափում և հետագա քայլերի պլանավորում (Follow-up)։
Ծրագրերի արդյունքում Դուք ստանում եք
Կազմակերպության համար.
✔ Արտադրողականության աճ
✔ Թիմերի արդյունավետության բարձրացում
✔ Կրթության չափելի ազդեցություն
✔ Կազմակերպական մշակույթի զարգացում
Ղեկավարի համար.
✔ Առաջնորդական հմտությունների զարգացում
✔ Թիմի արդյունավետ կառավարում
✔ Կոնֆլիկտների և փոփոխությունների կառավարում
✔ Քոուչինգային մոտեցման կիրառում
Տեսանյութեր
Իմ հաճախորդների խոսքերը
ÈáõëÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý
²ñÛáõݳµ³Ý
²ñÙ³Ý êáõÉ»ÛÙ³ÝÛ³Ý
Wish up ³Ï³¹»ÙdzÛÇ ïÝûñ»Ý
Հաճախ տրվող հարցեր
Թրեյնինգի և քոուչինգի հիմնական տարբերությունը կարելի է ձևակերպել շատ պարզ. թրեյնինգը տալիս է պատրաստի գործիքներ և գիտելիք դրսից, իսկ քոուչինգը օգնում է մարդուն գտնել իր սեփական լուծումները ներսից։
Ներկայացնենք հիմնական տարբերությունները
1. Գործընթացի կենտրոնը և ուղղվածությունը
Թրեյնինգ (Ի՞նչ անել և ինչպե՞ս անել): Կենտրոնում թրեյներն է և իր փորձագիտական ծրագիրը: Թրեյները գալիս է «ուսուցանողի» դերից, տալիս է կոնկրետ հմտություններ, տեխնիկաներ և ալգորիթմներ (օրինակ՝ վաճառքի 5 փուլերը կամ հետադարձ կապի մոդելները):
Քոուչինգ (Ո՞վ եմ ես, ո՞րն է իմ լավագույն լուծումը): Կենտրոնում հաճախորդն է (ղեկավարը կամ աշխատակիցը): Քոուչը չի սովորեցնում և խորհուրդներ չի տալիս. նա ճիշտ հարցադրումների միջոցով օգնում է մարդուն գիտակցել իր ներուժը, տեսնել սեփական կույր գոտիները (blind spots) և ինքնուրույն մշակել քայլերի պլան:
2. Ֆորմատը և մասշտաբը
Թրեյնինգ: Սովորաբար խմբային է (թեև լինում է նաև անհատական), ունի հստակ կառուցվածք, սցենար և ժամանակացույց (օրինակ՝ 2-օրյա ինտենսիվ վորքշոփ):
Քոուչինգ: Գերազանցապես անհատական է (individual coaching) կամ ուղղված է կոնկրետ թիմի սիներգիային (team coaching): Այն ավելի ճկուն է և ընթանում է սեսիաների շարքով՝ երկարաժամկետ տրանսֆորմացիայի համար:
3. Արդյունքը
Թրեյնինգ: Մարդիկ հեռանում են նոր գիտելիքով, հմտություններով (hard/soft skills) և գործիքակազմով, որոնք պատրաստ են կիրառել աշխատանքում:
Քոուչինգ: Մարդիկ հեռանում են նոր գիտակցությամբ (mindset shift), սեփական որոշումների հանդեպ բարձր պատասխանատվությամբ և հստակ ներքին մոտիվացիայով:
Բիզնես համատեքստում
Եթե թիմին պետք է սովորեցնել, թե ինչպես աշխատել CRM համակարգով կամ վարել բանակցություններ՝ ընտրում ենք թրեյնինգ:
Եթե ղեկավարը գիտի բոլոր գործիքները, բայց ունի ներքին արգելակներ, դժվարանում է որոշումներ կայացնել կամ ուզում է զարգացնել իր առաջնորդական ոճը՝ ընտրում ենք քոուչինգ:
Լավագույն արդյունքը կորպորատիվ միջավայրում ստացվում է այս երկուսի սիներգիայից, երբ թրեյնինգից հետո իրականացվում է քոուչինգային աջակցություն՝ հմտություններն արմատավորելու համար։
Այո՛, միանշանակ: Ցանկացած համագործակցություն մենք սկսում ենք թիմի և ընկերության ներքին խնդիրների ախտորոշմամբ: Մենք չունենք պատրաստի կաղապարներ. ծրագրի բովանդակությունը, քննարկվող օրինակներն ու իրավիճակային խաղերը հարմարեցվում են հենց Ձեր ոլորտի առանձնահատկություններին, Ձեր թիմի «ցավերին» և բիզնեսի առաջնահերթ նպատակներին:
Տևողությունը անհատական է և կախված է թիմի չափերից ու նախնական ախտորոշման արդյունքներից: Կոնկրետ հմտությունների զարգացմանն ուղղված կարճաժամկետ թրեյնինգները կարող են տևել մի քանի օր, իսկ կազմակերպության մշակույթի արմատական փոփոխություն ապահովող համապարփակ ծրագրերը (Ախտորոշում + Թրեյնինգ + Ղեկավարների Քոուչինգ) սովորաբար տևում են մինչև 6 ամիս՝ կայուն և երկարատև արդյունք ֆիքսելու համար:
Թիմային թրեյնինգների, գործնական աշխատարանների և դերախաղերի համար առավել արդյունավետ է օֆլայն (առկա) ձևաչափը՝ Ձեր գրասենյակում կամ մեր կենտրոնում: Սակայն ղեկավարների անհատական քոուչինգը, ինչպես նաև հեռավար աշխատող թիմերի դեպքում որոշ բաղադրիչներ կարող են հաջողությամբ իրականացվել նաև առցանց (օնլայն) տարբերակով:
Մենք աշխատում ենք հստակ արդյունքների համակարգով: Ծրագրից առաջ և հետո իրականացնում ենք թիմի հոգեբանական իրավիճակի, մասնագիտական այրման և կոնֆլիկտայնության մակարդակի ստուգում: Բիզնեսի մակարդակում արդյունքը չափվում է ներթիմային վեճերի կտրուկ կրճատմամբ, բաժինների միջև ինֆորմացիայի փոխանցման արագացմամբ, աշխատողների էներգիայի բարձրացմամբ և ղեկավարի վրա ընկնող ներքին կոնֆլիկտներ հարթելու ծանրաբեռնվածության թուլացմամբ:
5–25 մասնակից՝ կախված թեմայից և ձևաչափից։
Իմ նվերը Ձեզ համար
Ես պատրաստել եմ հատուկ առաջարկ
«Թիմային Առողջության Էքսպրես-Ստուգատես» (Checklist)
Պարզեք 5 րոպեում՝ արդյոք Ձեր թիմում կան «թաքնված ականներ» կոնֆլիկտների տեսքով։
Լրացրեք դաշտը և ստացեք նյութն անմիջապես Ձեր էլ. հասցեին:

